KGD
			<description><![CDATA[Մեկնարկը Կողբի գեղարվեստի դպրոցի ճամբարից
			<description><![CDATA[ Բնապահպանական - մշակութային սիմպոզիում 
			<description><![CDATA[Հենրիկ Մամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
			  Կողբի գեղարվեստի դպրոցի ցուցասրահում կկայանա ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բացման արարողություն ամսի 14-ին , ժամը 14-ին:  Հենրիկ Արամի Մամյան Կենսագրություն  1934-2014թթ.1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում1963 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականիցՀենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:  Ստեղծագործական գործունեություն   Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։ Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն: Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված»,1968-1977, ցինկոգրաֆիա: Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա: Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի): Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա: Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ: Ինչպես նաև Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005, Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին», Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը», Ղազարոս Աղայանի «Անահիտը» և «Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004:Հաստոցային գրաֆիկական գործեր՝ «Ձմեռ» - 1981, «Լուսին»-1983, «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996: Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների։ 1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ)։ Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։ Ցուցահանդեսներ՝ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում,   Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004, Վարշավայում  (1984), Բելգրադում (1991)։   Կոչումներ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983), Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարիչ (2010):  ]]></description>
			<description><![CDATA[Դպրոցի ջեռուցման կարիքները լուծելու նպատակով ՄԷՋԾ-ն վերանորոգեց և ջերմամեկուսացրեց ձեղնահարկը 
			   Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը (ՄԷՋԾ) համայնքային միջոցառում անցկացրեց Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ տեղի արվեստի դպրոցում իրականացված էներգաարդյունավետության ծրագրի ավարտը նշելու նպատակով:     Կողբից և հարևան հինգ համայնքներից՝ Դովեղ, Այրում, Նոյեմբերյան, Բերդավան և Բաղանիս, արվեստի դպրոց հաճախում է մոտ 60 երեխա, որտեղ նրանք կատարելագործում են իրենց գեղարվեստական հմտությունները և հաճախում հայտնի հայ նկարիչների վարպետության դասերին: Նախքան ծրագիրն իրականացնելը, դպրոցը ջեռուցման նպատակով տարեկան օգտագործում էր մոտ 25 մ3 փայտ, բայցևայնպես, ջերմությունը բավարար չէր դասերն անցկացնելու համար: Դպրոցի ջեռուցման կարիքները լուծելու նպատակով ՄԷՋԾ-ն վերանորոգեց և ջերմամեկուսացրեց ձեղնահարկը, տեղադրեց բարձր արդյունավետությամբ օդատաքացուցիչներ: Կատարված բարելավումների շնորհիվ դպրոցն այժմ կկարողանա գործել ամբողջ տարին` հոսանքի ծախսերի նշանակալի խնայողությամբ: Վերանորոգված տարածքը նաև կօգտագործվի դասերի, ցուցահանդեսների և ուսումնական այլ միջոցառումների անցկացման նպատակով: Էներգիայի արդյունավետ օգտագործման և խնայողությունների ապահովման առումով տվյալ ծրագիրը բնապահպանական տեսանկյունից ավելի անվտանգ մոտեցումների կիրառման օրինակ է ծառայում նաև մյուս համայնքների համար:  Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն Կարապետ Ղուլիջանյանի խոսքը դպրոցի նոր հարկաբաժնի պաշտոնական բացմանը նվիրված ընդունելությանը. Հարգարժան հյուրեր, Կողբի գեղարվեստի դպրոցի սիրելի բարեկամներ, տիկնայք և պարոնայք.  Ուրախ եմ` այսօր ողջունելու ձեզ բոլորիդ Կողբի գեղարվեստի դպրոցի նոր հարկաբաժնի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Սա իրականություն դարձնելու համար Դպրոցի անունից մեր անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` USAID-ի հայաստանյան առաքելությանը` Դպրոցում էներգաարդյունավետության և ջերմամեկուսացման ծրագրի տեխնիկական աջակցության, խորհրդատվության և ֆինանսավորման համար, և Վորլդ Վիժնի հայաստանյան առաքելությանը` Դպրոցի կահավորմանը, տեխնիկայի և անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը աջակցություն ցուցաբերելու համար:  Սա հնարավոր է դարձել նաև Դպրոցի կողմից իրականացված ֆինանսավորման, նրա անձնակազմի կատարած աշխատանքի, ինչպես նաև` Դպրոցի բարեկամների ցուցաբերած աջակցության շնորհիվ:  Սահմանամերձ համայնքներում մեծ է մշակութային կառույցների առկայության նշանակությունը: Հուսով ենք, որ տարիների ընթացքում Կողբի գեղարվեստի դպրոցը իր գործունեությամբ ապացուցել է դա: Մենք այսքանով չենք բավարարվելու, մենք շարունակելու ենք շարժվել առաջ` օգտագործելու բոլոր հնարավորությունները` մեր սաների համար ապահովելու որակյալ կրթություն:  USAID-ի հետ սա մեր առաջին համագործակցությունն էր, որը, հուսով եմ, կլինի շարունակական:  Շնորհավորում եմ բոլորիս այս իրադարձության առթիվ և կրկին շնորհակալություն հայտնում մեր բոլոր աջակիցներին:  Շնորհակալություն: ]]></description>
			<description><![CDATA[ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԸ 70 ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈՎ
			Կողբի գեղարվեստի դպրոցը հայտարարում է: ]]></description>
			<description><![CDATA[Կողբի գեղարվեստի դպրոցը և Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնը կազմակերպում են  ցուցահանդես՝ նվիրված Շուշիի ազատագրմանը:
			 Կողբի գեղարվեստի դպրոցը և Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնը կազմակերպում են ցուցահանդես՝ նվիրված Շուշիի ազատագրմանը:Մասնակիցներ՝ 20 հեղինակներ (Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ, ուսանողներ):Ներկայացվելու են 100 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ  (նկարազարդ կաշվե և մետաղյա աքսեսուարներ, բատիկա, վիտրաժ, փայտի փորագրություն), դպրոցի գործունեության մասին պատմող տեսանյութ:Միջոցառումը կլուսաբանվի տարբեր լրատվամիջոցներով:Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի  երաժշտական  կատարումներով:Մայիսի 8-ին, ժամը 17-ին]]></description>
			<description><![CDATA[Միջմշակութային երիտասարդական փոխանակման ծրագիր
			«InterculturartEastandWest»  միջմշակութային երիտասարդական փոխանակման ծրագրի հրավերով 2013 թվականի սեպտեմբերի 7-15-ը աշխարհի վեց երկրների երիտասարդների առջև իր հյուրընկալ դռներն էր բացել Հունգարիայի հյուսիսում գտնվող Ուպոնի կոչվող փոքրիկ գյուղակը: Փոխանակման ծրագիրն իրականացվում էր Եվրոմիության «Youth in Action» /Երիտասարդությունը շարժման մեջ/ ծրագրի շրջանակներում:Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Հունգարիայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Մոլդովայից և Իտալիայից: Նպատական էր` մեկ հարկի տակ միավորել արևմտյան և արևելյան մշակույթների ներկայացուցիչներին` ներկայացնելու և միմյանց հետ փոխանակելու իրենց մշակութային և ազգային արժեքները, ծանոթանալու  հարևան ժողովուրնդերի ավանդույթներին, խորհրդաբանությանն ու կենսակերպին: Միջմշակութային փոխանակման այս գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն էր դարձել հունգարուհի Իլկա Պալմայի և բրիտանուհի Պաուլա-Ջեյն Հորրելի ջանքերի շնորհիվ, որոնք իրենց վրա էին վերցրել կազմակերպչական աշխատանքի ողջ պատասխանատվությունը:  Ծրագրի շրջանակներում անց է կացվել ավանդական ձեռագործ աշխատանքների տեխնիկաների ուսուցանում, կազմակերպվել են միջմշակութային երեկոներ, տարատեսակ ճանաչողական խաղեր, խմբակային աշխատանքներ: Միջմաշակութային բազմապիսի միջոցառումներից բացի այն նաև հնարավորություն էր տալիս գյուղերում և քաղաքներում բնակվող երիտասարդներին համատեղ ծարգրեր իրականացնել` բացահայտելով գյուղական և քաղաքային կենսակերպերի միջև եղած տարբերությունները, առավելություններն ու խնդիրները:Հունգարիայում անցկացրած հրաշալի, անմոռաց օրերը մտերմացրել և բարեկամացրել են մեկը մյուսի մշակույթից գրեթե անտեղյակ երիտասարդներին: Մասնակիցներին բախտ է ընձեռվել հիանալ հունգարական բնության գեղեցիկ տեսարաններով, այցելել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Էգեր քաղաքը, ինչպես նաև լինել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:«InterculturartEastandWest» Հայաստանը ներկայացնող մասնակիներն էին Կողբի գեղարվեստի դպրոցը ներկայացնող չորս հայուհիներ՝ Արուսյակ Փաշիկյանը, Սիրանուշ Գոգինյանը, Հասմիկ Համբարձումյանը և Գայանե Սարկիսյանը:  Նրանք ներկայացրել են Հայաստանի մասին պատմող նկարաշարեր, տեսահոլովակներ, ծրագրին մասնակցող օտարերկրացիներին ծանոթացրել հայկական ավանդական պարերին, խոհանոցին,  կարպետագործության և մանրանկարչության տեխնիկաներին:Կողբի գեղարվեստի դպրոցի մասնակցությունն այս ծրագրում հնարավոր եղավ հայաստանյան «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ շնորհիվ, որը միևնույն ժամանակ հանդիսանում է «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ակտիվ տարածող մարզում և հայաստանում:Արուսյակ Փաշիկյան, ծրագրի մասնակից      ]]></description>
			<description><![CDATA[Հուլիսի 17-ից օգոստոսի 17-ը
			 Արդեն 9-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում պլեներ-սիմպոզիում, որին մասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանի տարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում են նաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնի արվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին: Պլեների ընթացքում իրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցների աշխատանքների բացօթյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք հուլիսի 17-ից օգոստոսի 17-ը կարող են այցելել պլեների տարածք:Լուսանկարներ պլեներ 2012թ.-ից                         ]]></description>
			<description><![CDATA[Վիտեբսկի մարզի Օրշա, Վիտեբսկ, Պոլոցկ, Լեպել, Բրասլավ քաղաքներում
			Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչների գեղանկարների ցուցահանդես`Բելառուսի հանրապետության Վիտեբսկի մարզի Օրշա, Վիտեբսկ, Պոլոցկ, Լեպել, Բրասլավ քաղաքներում Ցուցահանդեսի կազմակերպիչ` UNIECOFOR LLC ընկերությունՑուցահանդեսի բացումը կկայանա 2013թ. ապրիլի 24-ին` Օրշա քազաքում  ]]></description>
			<description><![CDATA[Բելառուս երեխաների ցուցահանդեսը Կողբում
			"UNIECOFOR  LLC"  ընկերության տնօրեն Սահակ Անթանեսյանի և Կողբի գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կբացվի "Պատերազմ և խաղաղություն` բելառուս երեխաների աչքերով" ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի  16.04.2013թ._ից_15.05.2013թ.  Բացման արարողությունը ապրիլի 16-ին, ժամը 14.00-ին, Կողբի գեղարվեստի դպրոց /մուտքն ազատ է/: Щербакова Виктория, 7 лет ,,Победа солнца,, Баргамон Ольга,16 лет ,,Юный партизан,,  Кисляк Алина, 15 лет ,,Салют Победы,,  Бухал Виктория, 8 лет ,, 9 мая. Танец Победы ! ,, Бердникович Александра,15 лет ,,Батарея! Огонь !,, ]]></description>
			<description><![CDATA[ Ցուցահանդես-վաճառք: Ապրիլի 11-ից 28-ը:
			  Ցուցահանդես-վաճառք Ժնևի` Հակոբ Թոփալյանի անվան  Հայկական կենտրոնում 2013թ. ապրիլի 11-28Բացումը` հինգշաբթի, ապրիլի 11-ին, ժամը 19.30    Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչների գեղանկարների և «Երեքնուկի» ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք` հօգուտ դպրոցի բարեգործական գործունեության: Հեղինակներ` Աննա Նասիբյան, Արուսյակ Փաշիկյան, Սաթենիկ Ղուլիջանյան, Արա Ղուլիջանյան, Հռիփսիմե Մանթաշյան: Ցուցահանդեսն անցկացվում է Շվեյցարահայերի միության աջակցությամբ:  ]]></description>
			<description><![CDATA[Վերջերս հաստատվեց Կողբի գեղարվեստի դպրոցի...
			<description><![CDATA[Սաթենիկ Ղուլիջանյան
			Սաթենիկ Ղուլիջանյան  Գեղանկարների ու ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսի անվանումն է` «Կողբի գույներ»: Անցկացվում է 2012թ. նոյեմբերկ 7-16: Կազմակերպվել է Միջույանին հետազոտությունների եվրոպական կենտրենի (CERN) անձնակազմի ասոցիացիայի կողմից:]]></description>
			<description><![CDATA[Հոկտեմբերի 26-ին
			Տավուշի և Լոռու գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները նույնպես:           ]]></description>
			<description><![CDATA[Սեպտեմբերի 29-ին
			    Սեպտեմբերի 29-ին, ժամը 2-ին, Ալավերդի քաղաքում կբացվի Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչների գեղանկարների ցուցահանդեսը:      Հեղինակներ` Աննա Նասիբյան, Արուսյակ Փաշիկյան, Սաթենիկ և Արա Ղուլիջանյաններ, Հռիփսիմե Մանթաշյան:           Հասցե – Հայաստանի ազգային պատկերասրահ, Ալավերդու մասնաճյուղ:          մուտքն ազատ է        ]]></description>
			<description><![CDATA[Միայն բնապահպանական սեմինարներին մասնակցելը կամ թեմաներով նկարազարդումներ 
			 Միայն բնապահպանական սեմինարներին մասնակցելը կամ նման թեմաներով նկարազարդումներ անելը դեռևս շատ քիչ է հայրենիքդ աղբից հանելու համար:Կողբի գեղարվեստի դպրոցը հաճախ է կազմակերպում  հուշաղբյուրների, պատմական հուշակոթողների և ընդհանրապես շրջակա միջավայրի մաքրման աշխատանքները:Երբեմն բառերը շատ քիչ են տեսածդ նկարագրելու համար... Նայեք նկարները               ]]></description>
			<description><![CDATA[ Պլեներ 2012 -ը Կողբի գեղարվեստի դպրոցը նվիրում է ՌՈՒԶԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱԲԻ հիշատակին
			 ՊԼԵՆԵՐ   2012 _ը  Կողբի գեղարվեստի դպրոցը նվիրում է ՌՈՒԶԱՆՆԱ  ՆԱՍԻԲՅԱՆ Ի  հիշատակին       Պլեներ 2012-ը  Կողբի գեղարվեստի դպրոցը նվիրում է Ռուզաննա Նասիբյանի հիշատակին: Հրաշալիմարդ, լավ ընկեր, համարձակ խորհրդատու, անկրկնելի զրուցակից, անթերի մանկավարժ և լրագրող.... Նա երկար տարիների աշխատանքային փորձ ուներ, և մեծ հարգանք էր վայելում շրջապատողմարդկանց կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում նա դարձավ մեր դպրոցի լավ ընկերը: Մեծ էր նրա մասնակցության դերը Կողբի գեղարվեստի դպրոցի պլեներ 2011թ. ին: Աշակերտների հետունեցած քննարկումներից ու բանավեճերից քաղած գիտելիքները դեռ երկար դաս կլինեն սկսնակարվեստագետների և արվեստասերների համար: Նա վաղուց արդեն չեր աշխատում, սակայն իր վերջիննյութը ,, ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր` Կողբի գեղարվեստի դպրոց,, նվիրել էր իրերիտասարդ ընկերներին:      Շնորհակալություն քեզ սիրելի Ռուզանննա...     /հուլիսի 15-օգոստոի 15/Արդեն 8-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ-սիմպոզիում, որինմասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանիտարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում եննաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնիարվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին: Մեկամսյակի ընթացքումիրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցներիաշխատանքների բացօդյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք մեկամսյակիընթացքում կարող են այցելել պլեների տարածք:]]></description>
			<description><![CDATA[Հունիսի 30-ին Կողբ գյուղի Զիկատար գիտահետազոտական կենտրոնում կայացավ 
			        Հունիսի 30-ին Կողբ գյուղի Զիկատար գիտահետազոտական կենտրոնում կայացավ Վայրի բնության հիմնադրամի կողմից կազմակերպված բնապահպանական սեմինար, որին մասնակցում էին Կողբի գեղարվեստի դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Սեմինարը Վայրի բնության հիմնադրամի կողմից մշակված ծրագրի եզրափակիչ մասն էր: Սեմինարի ընթացքում Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու, ծրագրերի համակարգող Գեռա Ոսկանյանը մասնակիցներին ծանոթացրեց ծրագրի մանրամասներին և պատասխանեց նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Ապա Սիլվա Ադամյանը և Թամարա Ստեփանյանը կարճ դասախոսություն կարդացին   «Ի՞նչ է անտառը և ի՞նչ նշանակություն ունի»  թեմայով:   Որպես եզրափակիչ մաս՝ սեմինարից բացի, ծրագիրն իր մեջ ընդգրկում էր նաև մաքրման աշխատանքներ, որոնց նպատակն էր բնության հատուկ պահպանվող տարածքներում, տվյալ դեպքում՝ Զիկատար գիտահետազոտական կենտրոնում, Կողբ-Զիկատար ճանապարհահատվածի շրջակա աղբյուրներում, հանգստյան գոտիներում մաքրման աշխատանքների իրականացումը և էկոլոգիական բարեկարգ վիճակի ապահովումը:    Ընդհանուր ծրագիրը տարբեր գործողություններով սկսել է իրականացվել դեռևս 2010 թ.-ից, և հիմնական նպատակն է պահպանել Հայաստանի անտառներն անխնա շահագործումից և աղտոտումից: Այդ նպատակով կազմակերպիչների կողմից առաջարկվում են անտառի շահագործման այնպիսի այլընտրանքային եղանակներ, որոնք ոչ միայն անտառին վնաս չեն պատճառի, այլև կնպաստեն նրա կենսաբազմազանության զարգացմանը, հարակից համայնքների բնակչության կյանքի բարելավմանն ու աշխուժացմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են երկու պիլոտային (փորձնական) ծրագրեր Կողբ և Դսեղ համայնքներում: Պիլոտային ծրագրերի նպատակն է այլընտրանքային եկամտի աղբյուրների ստեղծումը Հայաստանի անտառածածկ տարածքների հարակից վայրերում էկոտուրիզմի զարգացման և պտուղ-հատապտուղների հավաքման միջոցով:  Այդ նպատակով Նոյեմբերյանի անտառտնտեսության գրասենյակի մոտ բացվել է պտուղ- հատապտուղների ընդունման կետ, որն իր աշխատանքները կսկսի սեզոնի բացման հետ: Իսկ Կողբ համայնքում էկոտուրիզմի զարգացման համար մշակվել է զբոսաշրջային ծրագիր: Զիկատարում հիմնվել է «Այցելուների կենտրոն», ուր զբոսաշրջիկների համար գիշերակացի և ժամանցի հնարավորություններ կան: Նրանց կտրամադրվեն քնապարկեր, վրաններ, խաղային հարմարություններ: Կողբ-Զիկատար ճանապարահատվածի վրա տեղադրվել են ուղղորդող ցուցանակներ, իսկ հարակից աղբյուրնեում՝ աղբարկղեր: Նախագծի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները՝ նշելով, որ այն իր բարերար ազդեցությունը կունենա նաև դպրոցի գործունեության վրա: Իսկ մասնակից աշակերտների կազմակերպած վոլեյբոլի և ֆուտբոլի մրցույթը հետաքրքիր կերպով եզրափակեց միջոցառումը:          Էկոտուրիզմի զարգացումը, անշուշտ, բարերար ազդեցություն կունենա Կողբ համայնքի սոցիալական կյանքի բարելավման գործում և կխթանի բնության պահպանմանը: Ծրագրերի իրականացման դեպքում կփոխվի գյուղի դիմագիծը, գյուղական կյանքի միապաղաղությունը: Արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և համապատասխան ծառայություններ մատուցելու համար բարենպաստ պայմաններ: Կարևոր և անհրաժեշտ է գյուղի բնակչության իրազեկված լինելը և ակտիվ ներագրավվածությունը ծրագրի իրականացմանը: Գյուղացին առաջինը ինքը պիտի շահագրգռված լինի շրջակա միջավայրի պահպանության գործում, քանզի մեր գողտրիկ բնությունը կարող է նրա համար դառնալ նաև եկամտի աղբյուր: Փորձը ցույց է տալիս, որ թեև հայ ազգը գնահատում է բնությունը և նախընտրում իր հանգիստը բնության գրկում անցկացնել, սակայն անփույթ և երբեմն էլ անտարբեր է վերաբերվում նույն այդ բնությանը: Այսպիսով, այս ծրագրով որոշակիորեն կարգավորվում են համայնքային մի շարք խնդիրներ.	լուծվում է գործազրկության խնդիրը. հնարավորություն է տրվում գյուղացիներին սկսել իրենց անհատական գործարարական գործունեությունը,	կանխում է գյուղացի երիտասարդների միգրացիան դեպի մայրաքաղաք. բացվում են նոր աշխատատեղեր, որի շնորհիվ երիտասարդները կարող են աշխատանք գտնել իրենց ծննդավայրում,	նպաստում է բնության պահպանությանը և բնակչության շրջանում բնության հանդեպ խնամքով վերաբերվելու մշակույթի ձևավորմանը:Սյունե Բարսեղյան     ]]></description>
			<description><![CDATA[Ծանոթություն Աստվածաշնչի հետ
			Ծանոթություն Աստվածաշնչի հետ :       Կողբի գեղարվեստի դպրոցը շնորհակալություն է հայտնում տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հրայր քհն Բեջանյանին Ծաղկաձորում հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված ,,Ծանոթություն Աստվածաշնչի հետ,, դասընթացներին Կողբի գեղարվեստի դպրոցին ներգրավելու համար:         ]]></description>
			<description><![CDATA[Կողբի գեղարվեստի դպրոցի համար այսօր սովորական օր չէ` ոչ լավ առումով...
			 Ցավակցում ենք.... Կողբի գեղարվեստի դպրոցի համար այսօր սովորական օր չէ` ոչ լավ առումով….  Դժվարանում եմ արտահայտել այն մարդկանց հուզմունքը, ովքեր ճանաչում էին  շատ սիրելի Ռուզան տատին` Ռուզաննա Նասիբյանին: Հրաշալի մարդ, լավ ընկեր,  համարձակ խորհրդատու, անկրկնելի զրուցակից, անթերի մանկավարժ և լրագրող….     Նա երկար տարիների աշխատանքային փորձ ուներ և մեծ հարգանք էր վայելում շրջապատող մարդկանց կողմից:  Վերջին մեկ տարվա ընթացքում նա դարձավ մեր դպրոցի լավ ընկերը:      Մեծ էր նրա մասնակցության դերը Կողբի գեղարվեստի դպրոցի պլեներ 2011թ. ին:  Աշակերտների հետ ունեցած քննարկումներից ու բանավեճերից քաղած գիտելիքները  դեռ երկար դաս կլինեն սկսնակ արվեստագետների և արվեստասերների համար: Նա  վաղուց արդեն չեր աշխատում, սակայն իր վերջին նյութը ,, ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ  ԳԻՐԸ ազդարարում էր` Կողբի գեղարվեստի դպրոց,, նվիրել էր իր երիտասարդ  ընկերներին:     Շնորհակալություն Ձեզ սիրելի  Ռուզաննա...ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր՝ Կողբի գեղարվեստի դպրոց ]]></description>
			<description><![CDATA[Արա Ղուլիջանյանի ծաղրանկարները նվիրված հայաստանի բանակին 
			 ԼՎԱՑԱՐԱՆՈՒՄ  ՄՏՔՈՎ ՏՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԳՐՈՀ ԹԵԺ ԳԻՇԵՐ  (odnoklassniki.pn)  ՔԱՋ ՎԱՐՍԱՎԻՐԸ  ՄԼԱԿՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՉԵՍ ՓԱԽՉԻ ԴԱՐՊԱՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ                                                               ԵՐԴՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ   ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ  ԲՈՒԺԿԵՏՈՒՄ  ՈՏՔԻ ԵԼԵՔ, ՎԻՃԱԿՆ ԱՆՀՈՒՅՍ Է........    ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ   ՄԵՐ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԻ ԵՐԱՇԽԱՈՐՆԵՐԸ      ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ]]></description>
			<description><![CDATA[Կողբի գեղարվեստի դպրոցը պահանջում է ՄԱՔՈՒՐ եթեր ... 
			<description><![CDATA[Վերջերս Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը
			Վերջերս Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Կողբի գեղարվեստի դպրոցին է հանձնել արվեստին նվիրված 70 կտոր գիրք: Սա մի փոքր մասն է այն գրականության, որը Գրողների միության նախագահը ստացել է Սուսաննա Ալիխանյանից: Ուսուցչական կազմը և սաները անչափ շնորհակալ են այս անսպասելի և արժեքավոր նվերի համար:]]></description>
			<description><![CDATA[&lt;&lt;Պարենք հայերեն>> երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է 2011 թ. -ի
			«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է 2011թ.-ի հունիսից «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի սիրողական խմբակների անդամներից:  «Պարենք հայերեն» երիտասարդական պարախումբը իր հերթական պարի դասընթացներն անցկացրեց Կողբում, մասնավորապես Կողբի գեղարվեստի դպրոցում:  Այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն ուսուցողական էր և տպավորությունների առումով՝ անմոռանալի: Հայկական մշակույթի գույնն ու բույրը մեծ էներգիա հաղորդեց նախաձեռնության անդամներին, և նոր ներշնչանքների աղբյուր դարձավ: Ինչպես Կողբի գեղարվեստի դպրոցի, այնպես էլ «Պարենք հայերեն» պարախմբի նպատակները և գաղափարները ներդաշնակ են և համահունչ: Հայաստանի տարբեր ծայրերում դրանցից յուրաքանչյուրը վեր է հանում հայկական մաքուր և անարատ մշակույթը՝ նպաստելով նրա տարածմանը և նոր սերնդի հայեցի դաստիարակությանը:]]></description>
			<description><![CDATA[Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը 
			Արդեն 8-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ-սիմպոզիում, որին մասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանի տարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում են նաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնի արվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին:Մեկամսյակի ընթացքում իրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցների աշխատանքների բացօդյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք մեկամսյակի ընթացքում կարող են այցելել պլեների տարածք:ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր՝ Կողբի գեղարվեստի դպրոցՏԵՍԱՆԿՅՈՒՆ – ՍԵՊՏԵՄԲԵՐ 5, 2011ԲԱԺԻՆՆԵՐ: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ435 դիտումներԿարմիր վրանները համատարած կանաչ համայնապատկերին մի քիչ տարօրինակ տպավորություն էին թողնում, բայց քիչ հետո այդ ամենը դարձավ սովորական:Փոքրիկ բնակավայրը  բնակիչներին սպասում էր իր «կենտրոնական» փողոցով, մյուս թաղամասը տանող «կամրջակով», բացօթյա ճաշարանով, բաղնիքով, խոհանոցով և այլ անհրաժեշտություններով:Աղջամուղջին բոցավառվեց խարույկը, որի շուրջ դրված նստարաններին տեղավորվեցին տարբեր տարիքների երեխաներն ու պատանիները:-Ես էն  երկրի հողին մեռնեմ…Ռուբենի հրաշալի ձայնով սկսվեց խարույկների սեզոնը և ավարտվեց առաջին օրը:ԱՇԽԱՏԱՆՔԸԲոլորդ էտյուդներ անելու եք գնում,-հիշեցնում է Աննան,   ում ամենատես աչքից ոչինչ չի վրիպում:Նա կարգ ու կանոնի սահմանողն էր,  աչալուրջ հետևողն ու պահպանողը: Դիտողությունն էլ ժպիտով ու ցածրաձայն էր անում և դա չէր խանգարում, որ նրա կարգադրությունները կատարվեն արագ և ճշգրիտ: Աննայի կտավները իր նման լուսավոր են:Նույնքան լուսավոր ու լավն են Արուսյակի կտավները: Նրա նկարներով հիանում են, նրանից սովորում են, միակ դժգոհն ինքն է: Կարծում էր,  որ պիտի ավելին աներ:Նախաճաշից հետո բոլոր նկարիչները՝ հանրապետության տարբեր բուհերի գեղարվեստի բաժինների շրջանավարտներ և ուսանողներ,  նաև՝ գեղեցիկի աշխարհը նոր ոտք դնողներ, բոլորն էլ Կողբի գեղարվեստի դպրոցի նախկին և ներկա սաներ, ցրվեցին գեղանկար անելու բնության տարբեր անկյուններում: Խոխոջուն ու մաքրաջուր գետակի մյուս ափին լճակներն էին  ձկներով, լճափի ծաղկունքով ու ջրում արտացոլվող սլացիկ ծառերով:Օրեր հետո այդ ամենը հայտնվեց վարպետորեն կատարված կտավներում: Ու թե լճակներն իրենց շրջակայքով նկարչագեղ վայրեր էին՝  ապա ավագ Ռուբենի համար ձկնորսական բախտի համբերության փորձաքարն էին:Ռուբենը շատ քիչ էր նկարում, և ընկերները, իսկ ավելի շատ ընկեր Կարոն, շատ էին ափսոսում դրա համար: Տղան տաղանդավոր էր երկու արվեստում էլ՝   նկարելու և երգելու: Ընդունվել էր Երևանի պետական   համալսարանի կիրառական արվեստի բաժին, բայց վճարը մուծել չկարողանալու պատճառով թողել էր համալսարանը:Սիրված շատ երգերի հետ ամենօրյա,  «սեղանի»  երգերն էին «Ես էն երկրի…»  և «Գինի լից»-ը՝ Թեհլերյանի սխրանքը գովաբանող երգը:Երկինք միտող խարույկի բոցեղեն լեզվակների նման բոցեղեն՝ այս երգերը կատարվում էին խրոխտաբար, մեծագույն սիրով ու հպարտությամբ: Թե կային «սեղանի» երգեր,  կային և  «սեղանի» պարեր՝ «Յարխուշտա» և «Քոչարի»:-Գնացինք,  աշխույժ, հպարտ, գլուխներդ  բարձր,-  Արուսյակի ձայնը,  ճեղքելով  երաժշտությունը, հասնում  է   պարողներին: Սիրված պարերը  նոր թափ  են առնում:  Զվարճությունը, սակայն, նաև հոգնությունը թոթափելու միջոց էր:Զարմանալի էր ուղղակի. թե Արուսյակի , Սաթենիկի, Ալինայի  և  մյուսների  նման  փխրուն աղջիկներն ինչպես էին անտրտունջ տանում իրենց ծանր բեռը: Հեռուներից վերադառնում էին հոգնած, սակայն երջանիկ: Կատարած գործերն արժանավոր էին  և  կրած տառապանքը  մոռացվում  էր: Հոգս էր դառնում ընտանիքի ամենափոքրը՝ Ռուզանը:-Ետ գնա, ճամփան  դժվար  է, չես դիմանա,-  խնդրում էին մեծերը:   Բայց տեսնելով,  թե  նա   ինչ համառությամբ  է  քարշ տալիս  ծանր պայուսակն ու անզիջում  հետևում իրենց, սիրով  ու  քնքշորեն տանում  էին  նաև  նրա  բեռը՝ նկարչական  զանազան պարագաներ:Արայիկը սիրում էր մենակ լինել ու երբեք անզբաղ չէր մնում: Վրձնին մատիտը, մատիտին վրձինն  էր փոխարինում: Նա հրաշալի կտավներ ստեղծեց,  և  ես կարծում եմ,  որ  նրան  մեծ ապագա է սպասվում:ՀԱՄԱՅՆՔԻ  ՀՅՈՒՐԵՐԸ-Մաեստրոն գալիս է.-  Սաթենիկն էր՝ հմայիչ ժպիտով, քնքուշ ու ամենաբարի նկարչուհին, բոլոր կենդանի արարածների պաշտպանը:  Համայնքը փոթորկվեց: Նման միահամուռ  սերը ես հետո հասկացա.  Նելլին մեծ հայրենասեր էր, հրաշալի կիթառահար ու հրաշալի կատարող: «Գրական» անունը վաստակել էր խմբավարի մասնագիտության շնորհիվ: Դասական երաշտության և Ռուբեն Հախվերդյանի մեծ երկրպագու էր: Բայց նաև…-Էդ Ռուբոյի ձենը կտրեք,- զայրանում էր նա ,  երբ ողջ օրը Ռուբեն էին լսում: «Վտանգավորների» ցանկում առաջինն էր, վասնզի գինին երկրորդ սերն էր երաժշտությունից հետո:Հյուրերը շատ էին  ու բազմազան,  տարբեր  մասնագիտությունների  տեր,  տարբեր  նաև  կրթությամբ և ինտելեկտով, սակայն նրանց  բոլորին մեր խոնավ,  բայց  գեղատեսիլ ձորն էր բերում սերը գեղեցիկի և գեղարվեստի դպրոցի՝ հիրավի հրաշալի  սաների   նկատմամբ;    Նշանակալից էր այն, ո ր ֆրանսահայ մեկը նկարիչներից գնեց հենց նոր  ստեղծած յոթ գործ՝ ոգևորելով բոլորին:Կողբեցի քանդակագործ Լևոն Աբովյանը հաճախ էր լինում համայնքում և ավագ ու փորձառու ընկերոջ իր խորհուրդներով մեծապես օգնում պատանիներին:Ոգևորությամբ ընդունվեց  նաև  Նոյեմբերյանի զինկոմիսարի  այցելությունը.  Նրա զրույցը  այնքան  հետաքրքիր էր,  որ  աղջիկներն  ափսոսացին՝ ինչու իրենք էլ չեն  կարող տղաների նման ծառայել հայրենիքին:Արվեստի նվիրյալ պատանիները արագ կապվում ու տխրությամբ էին  բաժանվում  սիրելի հյուրերից:Ամենասպասվածները սաների համար «Զիկատար»  պլեների եկած նկարիչներն էին, որ այդպես էլ ժամանակ  չգտան  այցելելու  ընդամենը երկու քայլի վրա գտնվող իրենց կրտսեր արվեստակիցներին:«ԱՂԵՏՆԵՐԸ»  հետևեցին միմյանց:Խոհարարուհի Հասմիկի շնիկին՝ Կիկոյին, տրորել էր Կորյունը,  բայց մահամերձ շնիկին Սաթենիկը  օգնության հասավ: Մի քանի օր տևած նրա ջանքերի շնորհիվ Կիկոն ոչ միայն առողջացավ, այլ դարձավ երեսառածի մեկը:Կիկոյի փրկությունից մի քանի օր անց անզգուշաբար բաց թողնված վանդակադռնից դուրս թռավ Ազա թութակը: «Տերմինատոր» Դավիթը սրընթաց ու ճարպկորեն  ծառից ծառ, ճյուղից ճյուղ էր մագլցում թութակի հետևից, բայց Ազան այդպես էլ չբռնվեց՝ արցունքի հեղեղներ հոսեցնելով Ռուզանիկի աչքերից:Հաջորդ աղետը ողջ գիշեր  տեղացած  վարար  անձրևն էր, որ  մի  լավ  խոնավացրել  ու  մի  լավ  թրջել էր  մի  քանիսիս: Փրկարար  խարույկի շուրջ փռված անկողինները շուտով  չորացան:ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԸԱռաջինը քանդակագործ Արթուրինն էր: Գետակի մյուս ափին տեղադրված էր երկար սեղան՝ ծածկով:  Արթուրից քանդակի և դրվագման դասեր էին առնում Կորյունը, Նարեկը, Ստեփանը, անգամ աղջիկներից մի քանիսը: Ամենաընդունակ  աշակերտը  Կորյունն էր, որը  քարից մի գեղազարդ շատրվան պատրաստեց՝  նվեր հարազատ  դպրոցին:Արթուրը  մեծ վարպետությամբ հուշարձան-խաչքար  էր  քանդակում ու գծանկարի հեղինակը ՀՀ վաստակավոր գծանկարիչ Հենրիկ Մամյանն էր:Մյուս արվեստանոցը Հռիփսիմեինն էր: Հաճախ ոտնձգությունների էր ենթարկվում: Շա˜տ հրապուրիչ անկյուն էր: Սակայն, չնայած աղմկոտ «հյուրերին»,  ծիծաղկոտ աղջիկն անխոնջ  աշխատում էր՝ ստեղծելով իր երփներանգ աշխարհը:ՎԱՐԴԱՎԱՌՆման ցնծությունն արժեր տեսնել: Այդքան տարբեր տարիքների  մարդիկ՝ ԲՈւՀ-երի  շրջանավարտներ, ուսուցիչներ, ուսանողներ ու դպրոցական սաներ միասին ու համանման ճչում ու ցատկոտում էին միմյանց ոտից գլուխ թրջելով: Գործի էին դրվել դույլերը, թասերը, բաժակները, ամենը, ինչով հնարավոր էր ջրողող  անել:  Հետո ցնծացող խմբերը թռան գետը. այստեղ արդեն ջրվելուց փրկություն հաստատ չկար:Օրը շատ էլ  պայծռ չէր  և  վառարանին  դրվեց  ջրով  լի  կաթսան: Տաք ջուրն ու չոր հագուստը  ուշքի բերեցին թրջվածներին և սկսվեց  էլ  ավելի մեծ ուրախություն՝  երգերով  ու պարերով:ԸՆԿԵՐ ԿԱՐՈՆ ՝ ԿԱՐԱՊԵՏ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԸԱյս եզակի ընկերության, այս դպրոցի հիմնադիրը, հոգեհայրը, տերը, ծառան, ընկերը  գալիս էր ամեն օր, կեսօրին՝ թարմ մթերքներ բերելով և մնում մինչև կեսգիշեր:Մատակարարման հարցերով օգնականը Գևորգն էր իր ամենագնաց վիլիսով,  ով  նաև  տղաների հետ խարույկի  կոճղերն էր ապահովում:Կարոն երբեք  պարապ  չէր  մնում և ամեն անգամ  նրա կատարած  բարենորոգումները նոր ու  հարմարավետ էին դարձնում շրջակայքը, առօրյան:  Գետակի մեր  բաժինը դարձավ հարմար լողավազան:   Մաս-մաքուր էր շրջակայքը և մի ծաղիկ անգամ չէր պոկվում, չէր  տրորվում:   Որ աղբյուրի մոտ էլ գնային Կարոյի սաները, անմիջապես մաքրում ու կարգի էին բերում «բնասերների» թողած «սիրուն» հետքերը,  ներկա լիներ ուսուցիչը  թե ոչ:  Կար դաստիարակությունը և դպրոցի «կնիքը» բոլոր սաների վրա.Համերաշխ, սիրով լի միմյանց հանդեպ, պատրաստ օգնության հասնելու:Նա   զննում էր պատկերասրահի նկարները և հեղինակներին մոտ կանչելով՝ կարծիքներ հայտնում: Ավելորդ է ասել, թե ինչ էր նշանակում նրա կարծիքը նախկին և ներկա սաների համար:Ամենամեծ ուշադրությունը գրավում էին նրանք, ովքեր պատրաստվում էին բնից թռչել դեպի խոստումնալից ապագա: Այդպիսի սաներից էր Թեհմինեն՝աշխատասեր, ինտելեկտուալ, գեղեցիկի անսովոր զգացողությամբ: Նա պատրաստվում էր հաջորդ տարի քննություններ հանձնել Գեղարվեստի ակադեմիայում:ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑՄոտ տասներեք տարի առաջ իր զավակների՝ Արայիկի և Սաթենիկի մեջ նկատելով նկարելու ակնհայտ ձիրքը, Կարոն որոշեց լրջորեն զբաղվել նրանց հետ: Հետո նրանց միացան ոչ պակաս շնորհալի ուրիշ երեխաներ: Կողբի մշակույթի կենտրոնում մի փոքրիկ դասարան հատկացվեց փոքրիկ նկարիչներին: Գեղարվեստի դպրոցը այժմ ունի տարբեր տարիքային խմբերի 40 սան՝ 7-8 համայնքներից: Այս պահին դպրոցի 72 շրջանավարտ բարձրագույն նկարչական կրթություն է ստանում հանրապետության   տարբեր բուհերում: Կողբի գեղարվեստի դպրոցում ուսուցման արվեստանոցային պայմանների հետ խիստ կարևորվում է պլեներային ՝բնության մեջ ստեղծագործելու գործընթացը:  Ահա ինչու արդեն  ութ տարի վրանային միամսյա կյանքը, բացի հետաքրքիր ու դաստիարակիչ լինելուց (անմիջական շփում, համակեցություն, փոխլրացում, ազատ մտածողություն, ազատագրում բարդույթներից), իր սաներին հաճույքով հանձնում է արվեստի ու բնության կախարդիչ աշխարհին:ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ- մշտական չեն՝ գյուղապետարանը, ծնողները, երբեմն՝ արվեստասեր անհատներ: Արդեն երկրորդ տարին՝ հարյուր հազարական դրամ է հատկացրել պատգամավոր Միքայել Վարդանյանը: Խիստ տեղին կլիներ համակարգված օգնությունը, բայց… Կարապետ Ղուլիջանյանը  անձնվիրաբար հաղթահարում է դժվարությունները՝ հանուն իր սաների ապագայի, Այնքան եզակի է Կարոյի նվիրումը, որ ոմանք դրա մեջ շահ են փնտրում, սակայն դա նման է հսկա դեզի մեջ չեղած ասեղը փնտրելուն:ԵՎ  ՎԵՐՋՈՒՄ,    իհարկե,   գալիս  է  նույնիսկ ամենալավ բաների ավարտը: Իրենց սիրելի ուսուցչի հանձնարարությամբ, նրա հետ պայմանավորված ժամին վրանները և քնապարկերը հավաքված էին, ճամբարատեղը՝ մաքուր, ճամպրուկները՝ պատրաստ: Հուզված և արցունքոտ էին բոլորը, չնայած միշտ  էլ հանդիպել ու հանդիպելու էին հարազատ օջախում:  «Վրանային» կյանքը մնաց հետևում:   Արդեն մարող խարույկի մոտ նստել էր Կիկոն և տխուր  ու մտազբաղ հետևում էր անցուդարձին: Խե˜ղճ Կիկո:Համայնքը շնորհակալ էր կողբեցի գործարար Սերյոժա Ազատյանին` այս գեղատեսիլ վայրը տրամադրելու համար:Ռ. Նասիբյան]]></description>
			<description><![CDATA[ԿԳԴ-ն Երևանում մասնակցում է FPWC -ի...
			Կողբի Գեղարվեստի Դպրոցը Երևանում մասնակցում է FPWC-ի՝ «Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կազմակերպած «Նկարչական օր» ակցիա-մրցույթին։Ակցիայի նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ: Նկարչական օրը հայ երեխաների բնության մասին ունեցած պատկերացումների և մտքերի, ցանկությունների ու մտահոգությունների ինքնատիպ արտացոլումն է դառնում։2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերի միջև։      Մանրամասն http://sunchild.org/  կայքում]]></description>
			<description><![CDATA[Արդեն 7-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ  - սիմպոզիում...
			 Արդեն 7-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ  - սիմպոզիում, որին մասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանի տարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում են նաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնի արվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին:Մեկամսյակի ընթացքում իրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցների աշխատանքների բացօդյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք մեկամսյակի ընթացքում կարող են այցելել պլեների տարածք:                                  ]]></description>
			<description><![CDATA[գեղանկարներ, լուսանկարներ, ձեռքի աշխատանքներ:
			<description><![CDATA[ Օգոստոսի 15-ին կյանքից հեռացավ գեղարվեստի դպրոցի` բոլորիս կողմից շատ սիրելի սան, տաղանդավոր գեղանկարիչ Հարութ Հախվերդյանը...
			Վերջերս կյանքից հեռացավ գեղարվեստի դպրոցի` բոլորիս կողմից շատ սիրելի սան, տաղանդավոր գեղանկարիչ Հարութ Հախվերդյանը, ով իր ապրած 22 տարիների ընթացքում ստեղծել է բազմաթիվ նկարներ և կարողացել է իր բարի և մեծ սրտի շնորհիվ դառնալ մեր բոլորի սիրելին: Ցավակցում եմ մեզ բոլորիս և նրա ընտանիքին: Մենք միշտ կհիշենք մեր բարի ու տաղանդավոր Հարութին...  Սեպտեմբերի 25-ին Հարութի ծննդյան օրը Կողբի մշակույթի կենտրոնում բացվեց Հարութի գեղանկարների ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսը տեղափոխվեց Բերդավանի մշակույթի կենտրոն:              ]]></description>
			<description><![CDATA[Արդեն 6-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը /ԿԳԴ-ն/ անց է կացնելու ...
			Արդեն 6-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը /ԿԳԴ-ն/ անց է կացնելու պլեներ-սիմպոզիում տանածաշրջանի սարերում, որին մասնակցելու ենԿԳԴ-իուսուցիչները, ուսանողները, սաները և հրավիրված նկարիչներ:Առօրյանհագեցած է լինելու ստեղծագործական աշխատանքներով:Հաճախակի հյուրընկալվելու են արվեստագետներ և արվեստասերներ: Սիմպոզիումի ավարտին բացվելու է միջոցառման ընթացքում ստեղծվածաշխատանքների բացօդյա ցուցահանդես: Ցուցահանդեսը ուղեկցվելու է համերգով: Սիմպոզիումի տևողությունը` հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը                                     ]]></description>
			<description><![CDATA[Միասին պահպանենք մեր բնությունը
			Կողբի գեղարվեստի դպրոցը հունիսի 20-ից օգոստոսի 20-ը անց է կացնում շրջակա հուշարձանների և աղբյուրների մաքրման ակցիա: ՄԻԱՍԻՆ ՊԱՀՊԱՆԵՆՔ  ՄԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ... ]]></description>
			<description><![CDATA[Երեքնուկ
			աաաաաա]]></description>
			<description><![CDATA[19.10.08
			<description><![CDATA[22.09.08
			<description><![CDATA[10.09.08թ.ցուցահանդես
			<description><![CDATA[23.08.08
			Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները ամառվա վերջին օրերին Ճանապարհորդություն կատարեցին Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերով: 3 օվա ընթացքում հասցրեցին լինել Տաթևի վանքում, Գանձասարում, Սատանայի կամուրջում, Շուշիում և մայրաքաղաք Ստեփանակերտում:                        ]]></description>
			<description><![CDATA[08.07.08թ.
			<description><![CDATA[Շրջիկ ցուցահանդես