ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարենք հայերեն (Posted on 11/30/11)

«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է 2011թ.-ի հունիսից «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի սիրողական խմբակների անդամներից:

«Պարենք հայերեն» երիտասարդական պարախումբը իր հերթական պարի դասընթացներն անցկացրեց Կողբում, մասնավորապես Կողբի գեղարվեստի դպրոցում:  Այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն ուսուցողական էր և տպավորությունների առումով՝ անմոռանալի: Հայկական մշակույթի գույնն ու բույրը մեծ էներգիա հաղորդեց նախաձեռնության անդամներին, և նոր ներշնչանքների աղբյուր դարձավ: Ինչպես Կողբի գեղարվեստի դպրոցի, այնպես էլ «Պարենք հայերեն» պարախմբի նպատակները և գաղափարները ներդաշնակ են և համահունչ: Հայաստանի տարբեր ծայրերում դրանցից յուրաքանչյուրը վեր է հանում հայկական մաքուր և անարատ մշակույթը՝ նպաստելով նրա տարածմանը և նոր սերնդի հայեցի դաստիարակությանը: