ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

ՊԼԵՆԵՐ 2012 (Posted on 07/14/12)

 ՊԼԵՆԵՐ   2012 _ը  Կողբի գեղարվեստի դպրոցը նվիրում է ՌՈՒԶԱՆՆԱ  ՆԱՍԻԲՅԱՆ Ի  հիշատակին 

    

Պլեներ 2012-ը Կողբի գեղարվեստի դպրոցը նվիրում է Ռուզաննա Նասիբյանի հիշատակին: Հրաշալիմարդ, լավ ընկեր, համարձակ խորհրդատու, անկրկնելի զրուցակից, անթերի մանկավարժ և լրագրող....
Նա երկար տարիների աշխատանքային փորձ ուներ, և մեծ հարգանք էր վայելում շրջապատողմարդկանց կողմից:
Վերջին մեկ տարվա ընթացքում նա դարձավ մեր դպրոցի լավ ընկերը:
Մեծ էր նրա մասնակցության դերը Կողբի գեղարվեստի դպրոցի պլեներ 2011թ. ին: Աշակերտների հետունեցած քննարկումներից ու բանավեճերից քաղած գիտելիքները դեռ երկար դաս կլինեն սկսնակարվեստագետների և արվեստասերների համար: Նա վաղուց արդեն չեր աշխատում, սակայն իր վերջիննյութը ,, ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր` Կողբի գեղարվեստի դպրոց,, նվիրել էր իրերիտասարդ ընկերներին:
Շնորհակալություն քեզ սիրելի Ռուզանննա...
/հուլիսի 15-օգոստոի 15/
Արդեն 8-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ-սիմպոզիում, որինմասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանիտարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում եննաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնիարվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին: Մեկամսյակի ընթացքումիրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցներիաշխատանքների բացօդյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք մեկամսյակիընթացքում կարող են այցելել պլեների տարածք:

արվեստի նոր գործեր

  • K. Ghulijanyan (5).jpg K. Ghulijanyan (4).jpg
  • K. Ghulijanyan (3).jpg K. Ghulijanyan (2).jpg
  • K. Ghulijanyan (1).jpg Karapet Ghulijanyan

նայեք բոլորը | շարունակություն »