ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

«InterculturartEastandWest» (Posted on 10/10/13)

«InterculturartEastandWest»  միջմշակութային երիտասարդական փոխանակման ծրագրի հրավերով 2013 թվականի սեպտեմբերի 7-15-ը աշխարհի վեց երկրների երիտասարդների առջև իր հյուրընկալ դռներն էր բացել Հունգարիայի հյուսիսում գտնվող Ուպոնի կոչվող փոքրիկ գյուղակը: Փոխանակման ծրագիրն իրականացվում էր Եվրոմիության «Youth in Action» /Երիտասարդությունը շարժման մեջ/ ծրագրի շրջանակներում:

Ծրագրին մասնակցել են երիտասարդներ Հունգարիայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Մոլդովայից և Իտալիայից: Նպատական էր` մեկ հարկի տակ միավորել արևմտյան և արևելյան մշակույթների ներկայացուցիչներին` ներկայացնելու և միմյանց հետ փոխանակելու իրենց մշակութային և ազգային արժեքները, ծանոթանալու  հարևան ժողովուրնդերի ավանդույթներին, խորհրդաբանությանն ու կենսակերպին: Միջմշակութային փոխանակման այս գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն էր դարձել հունգարուհի Իլկա Պալմայի և բրիտանուհի Պաուլա-Ջեյն Հորրելի ջանքերի շնորհիվ, որոնք իրենց վրա էին վերցրել կազմակերպչական աշխատանքի ողջ պատասխանատվությունը:  Ծրագրի շրջանակներում անց է կացվել ավանդական ձեռագործ աշխատանքների տեխնիկաների ուսուցանում, կազմակերպվել են միջմշակութային երեկոներ, տարատեսակ ճանաչողական խաղեր, խմբակային աշխատանքներ: Միջմաշակութային բազմապիսի միջոցառումներից բացի այն նաև հնարավորություն էր տալիս գյուղերում և քաղաքներում բնակվող երիտասարդներին համատեղ ծարգրեր իրականացնել` բացահայտելով գյուղական և քաղաքային կենսակերպերի միջև եղած տարբերությունները, առավելություններն ու խնդիրները:

Հունգարիայում անցկացրած հրաշալի, անմոռաց օրերը մտերմացրել և բարեկամացրել են մեկը մյուսի մշակույթից գրեթե անտեղյակ երիտասարդներին: Մասնակիցներին բախտ է ընձեռվել հիանալ հունգարական բնության գեղեցիկ տեսարաններով, այցելել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Էգեր քաղաքը, ինչպես նաև լինել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

«InterculturartEastandWest» Հայաստանը ներկայացնող մասնակիներն էին Կողբի գեղարվեստի դպրոցը ներկայացնող չորս հայուհիներ՝ Արուսյակ Փաշիկյանը, Սիրանուշ Գոգինյանը, Հասմիկ Համբարձումյանը և Գայանե Սարկիսյանը:  Նրանք ներկայացրել են Հայաստանի մասին պատմող նկարաշարեր, տեսահոլովակներ, ծրագրին մասնակցող օտարերկրացիներին ծանոթացրել հայկական ավանդական պարերին, խոհանոցին,  կարպետագործության և մանրանկարչության տեխնիկաներին:

Կողբի գեղարվեստի դպրոցի մասնակցությունն այս ծրագրում հնարավոր եղավ հայաստանյան «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ շնորհիվ, որը միևնույն ժամանակ հանդիսանում է «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ակտիվ տարածող մարզում և հայաստանում:

Արուսյակ Փաշիկյան, ծրագրի մասնակից

 

 

 

  

 

արվեստի նոր գործեր

  • K. Ghulijanyan (5).jpg K. Ghulijanyan (4).jpg
  • K. Ghulijanyan (3).jpg K. Ghulijanyan (2).jpg
  • K. Ghulijanyan (1).jpg Karapet Ghulijanyan

նայեք բոլորը | շարունակություն »