ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

Ցուցահանդես (Posted on 11/11/15)

  Կողբի գեղարվեստի դպրոցի ցուցասրահում կկայանա ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բացման արարողություն ամսի 14-ին , ժամը 14-ին:

  Հենրիկ Արամի Մամյան 

Կենսագրություն  1934-2014թթ.

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը
1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում
1963 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից
1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից
Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

  Ստեղծագործական գործունեություն

   Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։ Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն: Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված»,1968-1977, ցինկոգրաֆիա: Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա: Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի): Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա: Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ: Ինչպես նաև Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005, Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին», Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը», Ղազարոս Աղայանի «Անահիտը» և «Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004:
Հաստոցային գրաֆիկական գործեր՝ «Ձմեռ» - 1981, «Լուսին»-1983, «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996:
 Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների։ 1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ)։ Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։
 Ցուցահանդեսներ՝ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում,   Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004, Վարշավայում  (1984), Բելգրադում (1991)։
   Կոչումներ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983), Հայաստանի Հանրապետության Ժողովրդական նկարիչ (2010):

արվեստի նոր գործեր

  • K. Ghulijanyan (5).jpg K. Ghulijanyan (4).jpg
  • K. Ghulijanyan (3).jpg K. Ghulijanyan (2).jpg
  • K. Ghulijanyan (1).jpg Karapet Ghulijanyan

նայեք բոլորը | շարունակություն »