ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

Սիմպոզիում 2018 (Posted on 03/26/18)

 

 Բնապահպանական  ուղղվածության պլեներ սիմպոզիումի նկարագիր

    Կողբի գեղարվեստի դպրոցը 2004թ.-ից 2017թ. կազմակերպել է բնապահպանական ուղղվածության սիպոզիումներ Նոյեմբերյան և Կողբ համայնքների հարակից տարածքներում: Որին մասնակցել են ուսուցիչներ, ուսանողներ, սաներ Կողբ, Նոյեմբերյան, Այրում համայնքներից, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերից և արտերկրից: Պլեների նպատակն է հասարակությանը համախմբել բնության, արվեստի, հայրենասիրության գաղափարի շուրջ: Սիմպոզիումի ավարտին բացվում է միջոցառման ընթացքում ստեղծված գեղանկարների, քանդակների և լուսանկարների  ցուցահանդես:

Պլեների ընթացքում, ամենօրյա բնապահպանական սեմինարներից և ստեղծագործական աշխատանքից բացի, կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, համերգներ, դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր, արշավներ, ազգագրական պարերի, երգերի ուսուցանում: Արտերկրից հրավիրված մասնակիցների համար իրականացվում են հայկական ժողովրդական արվեստի՝  փայտի փորագրության, կավագործության և կարպետագործության, վարպետաց դասեր:  

Տարիներ շարունակ Կողբի գեղարվեստի դպրոցի և Զիկատար բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է   <<Մաքուր Կողբ>> բնապահպանական ծրագիրը, որի արդյունքում կատարվել է անտառի, հուշաղբյուրների, Կողբ գետի մաքրման աշխատանքներ:

2018թ.  պլեներին նախատեսվում է հրավիրել Հայաստանի առաջատար մասնագետների, որոնք գործնական և ուսուցման միջոցով մասնակիցներին կծանոթացնեն Հայաստանի կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհին, տարածաշրջանի կենսաբազմազանության խնամքին և պահպանության խնդիրներին:

Անտառի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերված կոճղերը կտեղափոխվեն ճամբարի տարածք, նրանցից կստեղծվեն քանդակներ, գեղարվեստական իրեր:

 

 www.koghbartschool.am

Email: koghbartschool.am@gmail.com

Ֆեյսբուքյան էջ - Կողբի գեղարվեստի դպրոց / Koghb Art School


 

արվեստի նոր գործեր

  • K. Ghulijanyan (5).jpg K. Ghulijanyan (4).jpg
  • K. Ghulijanyan (3).jpg K. Ghulijanyan (2).jpg
  • K. Ghulijanyan (1).jpg Karapet Ghulijanyan

նայեք բոլորը | շարունակություն »