Նկարչական-սիմպոզիում

Նկարչական սիմպոզիում 2016

Կողբի գեղարվեստի դպրոցը (ԿԳԴ) անց է կացնում նկարչական-սիմպոզիում Կողբի հարակից գեղատեսիլ վայրում (13-րդ անգամ):

Պլեներին մասնակցում են ԿԳԴ-ի ուսուցիչները, ուսանողները, սաները, ինչպես նաև նկարիչներ Հայաստանի տարբեր համայնքներից և արտերկրից: Պլեների նպատակներն են արվեստասեր հասարակությանը համախմբել բնության, արվեստի, հայրենասիրության գաղափարների և քրիստոնեական հավատքի շուրջ: Սիմպոզիումի ավարտին բացվում է միջոցառման ընթացքում ստեղծված աշխատանքների բացօդյա ցուցահանդես:

Պլեների ընթացքում, ամենօրյա ստեղծագործական աշխատանքից բացի, կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ և հանդիպումներ, թատերական ներկայացումներ, համերգներ, ժողովրդական պարեր, դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր, արշավներ և այլն: