ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կողբի Գեղարվեստի Դպրոցը Երևանում մասնակցում է FPWC-ի՝ «Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կազմակերպած «Նկարչական օր» ակցիա-մրցույթին։
Ակցիայի նպատակն է սեր ու հոգածություն, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորոշում ձևավորել երեխաների մոտ: Նկարչական օրը հայ երեխաների բնության մասին ունեցած պատկերացումների և մտքերի, ցանկությունների ու մտահոգությունների ինքնատիպ արտացոլումն է դառնում։
2010 թվականի Նկարչական օրը յուրահատուկ է նրանով, որ կրում է համահայկական բնույթ: Առաջին անգամ մրցույթին մասնակցում են նաև հայ երեխաներ և երիտասարդներ` Սփյուռքի տարբեր գաղթօջախներից. մրցույթն ընթանում է 4 տարբեր տարիքային խմբերի միջև։
Մանրամասն http://sunchild.org/ կայքում