ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ցավակցում ենք....
(Posted on 02/26/12)
Ցավակցում ենք....
Կողբի գեղարվեստի դպրոցի համար այսօր սովորական օր չէ` ոչ լավ առումով….
Դժվարանում եմ արտահայտել այն մարդկանց հուզմունքը, ովքեր ճանաչում էին շատ սիրելի Ռուզան տատին` Ռուզաննա Նասիբյանին: Հրաշալի մարդ, լավ ընկեր, համարձակ խորհրդատու, անկրկնելի զրուցակից, անթերի մանկավարժ և լրագրող….
Նա երկար տարիների աշխատանքային փորձ ուներ և մեծ հարգանք էր վայելում շրջապատող մարդկանց կողմից:
Վերջին մեկ տարվա ընթացքում նա դարձավ մեր դպրոցի լավ ընկերը:
Մեծ էր նրա մասնակցության դերը Կողբի գեղարվեստի դպրոցի պլեներ 2011թ. ին: Աշակերտների հետ ունեցած քննարկումներից ու բանավեճերից քաղած գիտելիքները դեռ երկար դաս կլինեն սկսնակ արվեստագետների և արվեստասերների համար: Նա վաղուց արդեն չեր աշխատում, սակայն իր վերջին նյութը ,, ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր` Կողբի գեղարվեստի դպրոց,, նվիրել էր իր երիտասարդ ընկերներին:
Շնորհակալություն Ձեզ սիրելի Ռուզաննա...
Login | Հեղինակային իրավունք - 1999 - 2015 ԿԳԴ , դիզայնը Free CSS Templates-ից, փոփոխվել է Kyle Gifford- ի կողմից