ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանից սահման (Կողբ-Շուշի) 08.05.14թ. (Posted on 04/25/14)

 

Կողբի գեղարվեստի դպրոցը և Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնը կազմակերպում են ցուցահանդես՝ նվիրված Շուշիի ազատագրմանը:

Մասնակիցներ՝ 20 հեղինակներ (Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ, ուսանողներ):

Ներկայացվելու են 100 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ  (նկարազարդ կաշվե և մետաղյա աքսեսուարներ, բատիկա, վիտրաժ, փայտի փորագրություն), դպրոցի գործունեության մասին պատմող տեսանյութ:

Միջոցառումը կլուսաբանվի տարբեր լրատվամիջոցներով:

Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի  երաժշտական  կատարումներով:

Մայիսի 8-ին, ժամը 17-ին