Categories: arm
      Date: Feb 18, 2010
     Title: Հարութ Հախվերդյան
 Օգոստոսի 15-ին կյանքից հեռացավ գեղարվեստի դպրոցի` բոլորիս կողմից շատ սիրելի սան, տաղանդավոր գեղանկարիչ Հարութ Հախվերդյանը...

Վերջերս կյանքից հեռացավ գեղարվեստի դպրոցի` բոլորիս կողմից շատ սիրելի սան, տաղանդավոր

գեղանկարիչ Հարութ Հախվերդյանը, ով իր ապրած 22 տարիների ընթացքում ստեղծել է բազմաթիվ նկարներ և կարողացել է իր բարի և մեծ սրտի շնորհիվ դառնալ մեր բոլորի սիրելին: Ցավակցում եմ մեզ բոլորիս և նրա ընտանիքին: Մենք միշտ կհիշենք մեր բարի ու տաղանդավոր Հարութին...

 

 

Սեպտեմբերի 25-ին Հարութի ծննդյան օրը Կողբի մշակույթի կենտրոնում բացվեց Հարութի գեղանկարների ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսը տեղափոխվեց Բերդավանի մշակույթի կենտրոն: