Categories: arm
      Date: Jul  6, 2010
     Title: Պլեներ-սիմպոզիում 2010թ.
Արդեն 7-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ  - սիմպոզիում...


Արդեն 7-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ  - սիմպոզիում, որին մասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանի տարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում են նաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնի արվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին:Մեկամսյակի ընթացքում իրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցների աշխատանքների բացօդյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք մեկամսյակի ընթացքում կարող են այցելել պլեների տարածք: