ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ...
Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին:
Դպրոցում ուսուցանվում է
- Գծանկարչություն
- Գունանկարչություն
- Կոմպոզիցիա
- Կարպետագործություն
- Փայտի փորագրություն
- Արվեստի պատմություն
Դպրոցում կատարվում է ընդունելություն մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ:
Դպրոցում ստեղծված են արվեստանոցային հարմարավետ պայմաններ, և աշխատակիցների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ դպրոցի զարգացման և ինքնահաստատման համար: Դպրոցի աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում լոկ արվեստի դասընթացներով. այն հագեցած է տարբեր միջոցառումներով` ցուցահանդեսներ, տոնակատարություններ, պլեներային սիմպոզիումներ, հանդիպումներ արվեստագետների հետ և այլն: Մանրամասն ծանոթության համար այցելեք կայքում ներկայացված էջերը: