ՊԼԵՆԵՐ-ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Նկարչական սիմպոզիում

Յուրաքանչյուր տարի Կողբի գեղարվեստի դպրոցը (ԿԳԴ) կազմզկերպում է  նկարչական-սիմպոզիում Կողբի հարակից գեղատեսիլ վայրում:

Պլեներին մասնակցում են ԿԳԴ-ի ուսուցիչները, ուսանողները, սաները, ինչպես նաև նկարիչներ Հայաստանի տարբեր համայնքներից և արտերկրից: Պլեների նպատակներն են արվեստասեր հասարակությանը համախմբել բնության, արվեստի, հայրենասիրության գաղափարների և քրիստոնեական հավատքի շուրջ: Սիմպոզիումի ավարտին բացվում է միջոցառման ընթացքում ստեղծված աշխատանքների բացօդյա ցուցահանդես:

Պլեների ընթացքում, ամենօրյա ստեղծագործական աշխատանքից բացի, կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ և հանդիպումներ, թատերական ներկայացումներ, համերգներ, ժողովրդական պարեր, դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր, արշավներ և այլն:

2015   2011     2010     2009       2008     2007     2006     2005     2004       2004