Նկարչական-սիմպոզիում 2014

 Արդեն 11-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը /ԿԳԴ-ն/ անց է կացնում նկարչական-սիմպոզիում տանածաշրջանի սարերում, որին մասնակցելու են ԿԳԴ-իուսուցիչները, ուսանողները, սաները և հրավիրված նկարիչներ: Առօրյան հագեցած է լինելու ստեղծագործական աշխատանքներով: Հաճախակի հյուրընկալվելու են արվեստագետներ և արվեստասերներ: Սիմպոզիումի ավարտին բացվելու է միջոցառման ընթացքում ստեղծված աշխատանքների բացօդյա ցուցահանդես: Ցուցահանդեսը ուղեկցվելու է համերգով: Սիմպոզիումի տևողությունը` հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը